ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր պետություն և նոր աշխարհակարգ

Նոր պետություն և նոր աշխարհակարգ
19.07.2025 | 12:04

Ազգային պետությունը լուծաելու, նոր պետություն և աշխարհակարգ հիմնելու և հաստատելու համար անհրաժեշտ է կազմաքանդել.

1) Ազգային կրթությունը։ Այս վտանգավոր ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նսեմացնել դերը գիտնականի, ուսուցչի և դասախոսի։

2) Ավանդական ընտանիքը։ Այս անբարո նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել կնոջ դերը ընտանիքում` որպես տնային տնտեսուհու։ Կնոջը պետք է համոզել, որ իր երջանկությունը ամուսնուց անկախ լինելու և բացարձակ ազատության մեջ է։

4) Ազգային բանակը։ Այս կործանարար ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է նսեմացնել հայրենասեր սպայի և հերոս հրամանատարի դերը։

5) Սուրբ Եկեղեցին։ Այս նենգ ու չար նպատակին հասնելու համար `անհրաժեշտ է ծաղրել և նսեմացնել հոգևորականի դերը։

Անշուշտ, այս ազգադավ ծրագիրն իրականացնելուց հետո միգուցե կլինի պետություն, բայց ո՛չ ազգային և երկիր, բայց ո՛չ Հայրենիք։

Աստված մի՛ արասցե, որ երբևէ Հայաստանում մեծամասնություն կազմեն ո՛չ թե հայերը, այլ ` հայաստանցիները։

Զգույշ եղե՛ք, մի՛ խաբվեք ։

Տերն օրհնի մեր Հայրենիքը, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին և իմաստություն պարգևի մեր ազգին։

Տեր Մաղաքիա քահանա ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4781

Մեկնաբանություններ

կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am